
«Եթե մեր տնօրենը՝ Էմին Թորոսյանը, գործել է ինչ-որ մեղքեր, եթե հանցագործ է, թող գան մեզ ասեն: Ասեն՝ էս մարդն արել է այս, այս, այս սխալները, բերեն հիմնավոր պատճառներ, և դրա հիման վրա հեռացնեն այս մարդուն, մենք էլ կասենք՝ ինչ լավ է, ազատվեցինք սխալ մարդուց»,- մամուլի ասուլիսին ասաց «Պատանի հանդիսատեսի թատրոնի» դերասան Արթուր Կարապետյանը։
«Այսօր մենք դիմում ենք գրել քաղաքապետարան, խնդրում ենք, որ մինչև ժամը 18։00-ը գան ու մեզ տան բոլոր հարցերի պատասխանները, որպեսզի փչացած հեռախոսի էֆեկտով սխալ լուրեր չտարածվեն, ամեն ինչ պետք է լինի պարզ ու թափանցիկ։ Մեր տնօրենը պետք է ներկա լինի այդ հանդիպմանը, մեր ամբողջ կոլեկտիվը, քաղաքապետարանից մեկը, որը կարող է պատասխաններ տալ»,-ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ իր համար անհասկանալի է՝ ինչու հեռացնել աշխատող մեքենայի շարժիչը, որն առաջ է տանում կոլեկտիվը, կոլեկտիվի բոլոր անդամները գոհ են և այսօր էլ մեկ մարդու նման կանգնած են նրա թիկունքին:
Նշենք, որ ըստ թատրոնի դերասանների, տնօրենին հեռացրել են հրավիրատոմս տալու համար․ քաղաքապետարանից ասել են՝ չարաշահվել է հրավիրատոմսեր տալը: