Աֆղանստանում Թալիբանն արգելել է շախմատ խաղալ – Live News

Թալիբները Աֆղանստանում շախմատը «հարամ» են համարել։ Առաքինության խրախուսման և արատների կանխարգելման նախարարությունը հայտարարել է, որ խաղն արգելված է և փակել է երկրի շախմատի ֆեդերացիան: Կիրակի օրը «Թալիբան» շարժման կառավարության սպորտի վարչության ներկայացուցիչ Աթալ Մաշվանին հայտարարել է, որ շախմատն իսլամական շարիաթի օրենքներով «համարվում է մոլախաղ», հայտնում է AFP-ն։

Մայիսի 9-ին Աֆղանստանի շախմատիստները դիմել են սպորտի դեպարտամենտ: Նրանք խնդրել են թույլ տալ շախմատ խաղալ, ինչպես նաև ֆինանսական օգնություն ստանալ այդ մարզաձևի խմբերի և մրցաշարերի աշխատանքները կազմակերպելու համար:

«Թալիբանի սպորտի և ֆիզիկական դաստիարակության դեպարտամենտի ներկայացուցիչներն նրանց հայտնել են, որ էմիրի հրամանագիրը շախմատն արգելված է հայտարարել և ֆեդերացիային զրկել է իր գործունեությունը շարունակելու հնարավորությունից»։

Շախմատը վերջին մարզաձևն է, որի վրա թալիբները սահմանափակումներ են դրել։ Մինչ այդ երկրում արգելել էին մարտարվեստները։ Կանանց, ըստ էության, ընդհանրապես արգելված է սպորտով զբաղվել։

Հավելենք, որ աշխարհի պետությունների մեծ մասում շախմատը համարվում է ինտելեկտուալ և կրթական մարզաձև, մինչդեռ Աֆղանստանում այդ խաղը դժվարությունների է հանդիպում:

Leave a Comment