ԲԸՏՄ-ն Գյումրիում առանց թույլտվության գործունեություններ է կասեցրել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրել են առանց թույլտվության գործունեություն իրականացնելու 2 դեպք։

· Մետաղամշակում իրականացնող «Մագնոն Ա» ՍՊԸ-ն հաստոցների, զոդման, եռակցման աշխատանքները կատարել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

· Ձկնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական անձ Ս.Կ.-ն չունենալով ջրօգտագործման թույլտվություն գրունտային ջրերից իրականացրել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի որոշումներով 2 դեպքերով էլ ապօրինի գործունեությունները կասեցվել են։

Նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment