Հռոմի նորընտիր պապ Լևոն 14-րդը մանկուց սիրում էր քահանայի դեր խաղալ։ Նա փոքր տարիքից հետաքրքրվում էր եկեղեցական ծառայություններով։ Պապի ավագ եղբայրը՝ Լուիս Պրևոստը պատմել է, որ չնայած ապագա Պապը մեծացել է Չիկագոյի արվարձաններում, նա, ի տարբերություն իր հասակակիցների, երբեք չի երազել դառնալ կովբոյ կամ բանկ կողոպտող։
Մանկական խաղերում Ռոբերտը (պապի աշխարհիկ անունն է) նախընտրում էր քահանայի դերը։
Լուիսը նշել է, որ ընտանիքում կատակում էին, որ իր կրտսեր եղբայրը մի օր բարձր եկեղեցական պաշտոն կզբաղեցնի և, հնարավոր է, նույնիսկ Հռոմի պապ կդառնա։ Նա փոքր տարիքում էլ եղել է խաղարար, դադարեցնումէր վեճերն ու ձգտում համերաշխության։