Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղը նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ ներկայացնելով Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի վիճակը և կոչ անելով քայլեր ձեռնարկել: Այս մասին տեղեկանում ենք X-ում Հայ որբերի օգնության ընկերության Բուենոս Այրես մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանի գրառումից:
«2020 թվականից Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Վիգեն Էյուլջեքջյանը լուռ, բայց խորապես ցավոտ բողոքի ակցիա է անցկացնում՝ հացադուլի միջոցով, որը տևում է ավելի քան 15 օր:
Վիգեն Էուլջեքջյանի պահանջը չափազանց պարզ է՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային։ Ընդամենը մեկ զանգ՝ մարդկային տարրական կապ, միայն սա է նա փնտրում», – նշված է նամակում։
Letter to ICRC from Buenos Aires chapter of the Society for Orphaned Armenian Relief (SOAR)
Vicken Euljeckjian, an Armenian prisoner of war held in Azerbaijan since 2020, has been waging a silent but deeply painful protest through a hunger strike that has lasted over 15 days. pic.twitter.com/H9bBmSxSD9
— Luciana Minassian 🇦🇲🇺🇦 (@MinassianOk) May 8, 2025
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: