
ԱՄՆ-ն դուրս կգա Ուկրաինայի շուրջ բանակցություններից, եթե Ռուսաստանը չբանակցի բարեխղճորեն, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջի Վենսը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին ավելի վաղ տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ն մի օր կարող է որոշում կայացնել դուրս գալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններից:
Կգա ժամանակ, երբ ես կասեմ՝ լավ, շարունակեք, շարունակեք ձեզ հիմարի նման պահել…, ասել է նա՝ մեկնաբանելով բանակցային գործընթացից դուրս գալու հարցը։