
Այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգևորականներ։
Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ․ Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության հետևանքով, իսկ 2023-ին հետևեց Արցախի ամբողջական հայաթափումը, և արցախցիները բռնեցին գաղթի ճամփան դեպի Հայաստան։