Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որդու՝ Նիկոլայի հետ, ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, հաղորդում է РИА Новости-ն։
Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին Մոսկվա հրավիրված օտարերկրյա առաջնորդներն ու պատվիրակությունների ղեկավարները սկսել են ժամանել Կրեմլ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից կազմակերպած ընթրիքի համար։ Բելառուսի նախագահին ընդունելությանն ուղեկցում է որդին՝ Նիկոլայը։