Արտասահմանյան երկրների ղեկավարների՝ Էստոնիայի օդային տարածքն օգտագործելու խնդրանքները մայիսի 9-ի տոնակատարություններին Ռուսաստանում մասնակցելու համար «բացառվում են», ըստ ERR-ի՝ չորեքշաբթի հայտարարել է արտգործնախարար Մարգուս Ցախկնան՝ լրատվամիջոցներում տարածած հաղորդագրություններից հետո, ըստ որոնց Բալթյան երկրները մերժել են այցելող բարձրաստիճան անձանց խնդրանքները։
Տասնյակ օտարերկրյա առաջնորդներ կմասնակցեն Մոսկվայում ուրբաթ անցկացվելիք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված արարողությանը։ Եվրոպական և ՆԱՏՕ-ի առաջնորդները մեծ մասամբ բոյկոտել են Ռուսաստանում տոնական միջոցառումը։
Էստոնիայի ԱԳՆ-ն չորեքշաբթի կեսօրին հայտարարել է, որ երկրի օդային տարածքը չի կարող օգտագործվել Հաղթանակի զորահանդեսի ժամանակ դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ չվերթների համար։
«Մայիսի 9-ի շքերթի համար Մոսկվա մեկնելու համար Էստոնիայի օդային տարածքն օգտագործելու մասին խոսք լինել չի կարող, և Էստոնիան որևէ կերպ չի մտադրվում աջակցել այս միջոցառմանը,-ասված է Ցախկնայի հայտարարության մեջ։ -Ավելին, մենք ընդգծել ենք Եվրոպական Միության մեր գործընկերներին, որ քանի որ Ռուսաստանը պատերազմը սանձազերծած և շարունակող երկիրն է Եվրոպայում, նրա կողմից կազմակերպված քարոզչական միջոցառումներին մասնակցությունը պետք է բացառվի»։
Էստոնիան արդեն արգելել է Կուբայի և Բրազիլիայի VIP չվերթների թռիչքները դեպի Մոսկվա կամ հակառակ ուղղությամբ, իսկ մայիսի 9-ի տոնակատարությունների համար Մոսկվա VIP չվերթների թույլտվությունները կչեղարկվեն (կամ, անհրաժեշտության դեպքում, կդադարեցվեն)»,-նշել են գերատեսչությունում։