«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ընկերությունը տուգանվել է 4 մլն 726 հազար դրամով


ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1):


Ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում:


Հայտնաբերված իրավախախտման համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ 4 մլն 726 հազար դրամի չափով։

Leave a Comment