https://arm.sputniknews.ru/20250508/kerchum-bacvel-e-tamanjan-89rd-hajkakan-diviziaji-hervosneri-hishatakin-nvirvats-hushakvotvogh-88748740.html
Կերչում բացվել է Թամանյան 89–րդ հայկական դիվիզիայի հերոսների հիշատակին նվիրված հուշակոթող
Կերչում բացվել է Թամանյան 89–րդ հայկական դիվիզիայի հերոսների հիշատակին նվիրված հուշակոթող
Sputnik Արմենիա
Հայկական հրաձգային դիվիզիան մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի բազմաթիվ կարևոր գործողությունների, հասել մինչև Բեռլին։ 08.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-08T18:45+0400
2025-05-08T18:45+0400
2025-05-08T18:53+0400
կերչ
թամանյան 89-րդ հայկական հրաձգային դիվիզիա
հուշարձան
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/08/88742690_0:67:1280:787_1920x0_80_0_0_c145020da22abaee3c08dac7bd029efa.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Կերչում բացվել է Թամանյան 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հերոսներին և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ և ռուս ժողովուրդների միասնությանը նվիրված հուշահամալիր։ Այս մասին հաղորդում է քաղաքային վարչակազմի Telegram-ալիքը:Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ղրիմի Պետխորհրդի պատգամավորներ Օլեգ Կրիշտալը և Եվգենի Մասյուտկինը, վարչակազմի ղեկավարի տեղակալ Իրինա Իվանովան, քաղաքային խորհրդի պատգամավորներ, քաղաքի վետերաններ, կամավորներ: Ներկա են եղել նաև Խորհրդային Միության հերոս, 89-րդ դիվիզիայի ավտոմատավորների վաշտի հրամանատար Հարություն Մկրտչյանի դուստրն ու թոռնուհին՝ Վարսիկ Մկրտչյանը և Քրիստինա Հայրապետյանը, Ղրիմի ազգամիջյան հարաբերությունների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռուսլան Յակուբովը:Արարողության ընթացքում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են թամանցիների և բոլոր խորհրդային զինվորների հիշատակը, որոնք իրենց կյանքն են զոհաբերել ընդհանուր հաղթանակի համար:Կուտուզովի և Կարմիր աստղի շքանշանակիր 89-րդ հայկական հրաձգային Թամանյան Կարմիր դրոշի դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում՝ որպես 474-րդ հրաձգային դիվիզիա, իսկ դեկտեմբերի 26-ին վերանվանվել է 89-րդ։ Պատերազմին սկսել է մասնակցել 1942 թվականի օգոստոսի 10-ին՝ Կովկասի համար մղված ճակատամարտում։ Թամանի ազատագրման համար ստացել է «Թամանյան» պատվավոր կոչումը, Կերչի համար՝ Կարմիր աստղի շքանշան, Սևաստոպոլի համար՝ Կարմիր դրոշի շքանշան, Բեռլինի համար՝ Կուտուզովի II աստիճանի շքանշան։ Պատերազմի ընթացքում դիվիզիայի ավելի քան 7 հազար մարտիկներ են պարգևատրվել, նրանցից 9-ը դարձել են Խորհրդային Միության հերոսներ։
կերչ
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/08/88742690_71:0:1210:854_1920x0_80_0_0_9c8b8a57015dcbb9167f59d2922c9d0a.jpg
կերչ, թամանյան 89-րդ հայկական հրաձգային դիվիզիա, հուշարձան, հայրենական մեծ պատերազմ
կերչ, թամանյան 89-րդ հայկական հրաձգային դիվիզիա, հուշարձան, հայրենական մեծ պատերազմ
Հայկական հրաձգային դիվիզիան մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի բազմաթիվ կարևոր գործողությունների, հասել մինչև Բեռլին։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Կերչում բացվել է Թամանյան 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հերոսներին և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ և ռուս ժողովուրդների միասնությանը նվիրված հուշահամալիր։ Այս մասին հաղորդում է քաղաքային վարչակազմի Telegram-ալիքը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ղրիմի Պետխորհրդի պատգամավորներ Օլեգ Կրիշտալը և Եվգենի Մասյուտկինը, վարչակազմի ղեկավարի տեղակալ Իրինա Իվանովան, քաղաքային խորհրդի պատգամավորներ, քաղաքի վետերաններ, կամավորներ: Ներկա են եղել նաև Խորհրդային Միության հերոս, 89-րդ դիվիզիայի ավտոմատավորների վաշտի հրամանատար Հարություն Մկրտչյանի դուստրն ու թոռնուհին՝ Վարսիկ Մկրտչյանը և Քրիստինա Հայրապետյանը, Ղրիմի ազգամիջյան հարաբերությունների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռուսլան Յակուբովը:
Արարողության ընթացքում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են թամանցիների և բոլոր խորհրդային զինվորների հիշատակը, որոնք իրենց կյանքն են զոհաբերել ընդհանուր հաղթանակի համար:
Կուտուզովի և Կարմիր աստղի շքանշանակիր 89-րդ հայկական հրաձգային Թամանյան Կարմիր դրոշի դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում՝ որպես 474-րդ հրաձգային դիվիզիա, իսկ դեկտեմբերի 26-ին վերանվանվել է 89-րդ։ Պատերազմին սկսել է մասնակցել 1942 թվականի օգոստոսի 10-ին՝ Կովկասի համար մղված ճակատամարտում։ Թամանի ազատագրման համար ստացել է «Թամանյան» պատվավոր կոչումը, Կերչի համար՝ Կարմիր աստղի շքանշան, Սևաստոպոլի համար՝ Կարմիր դրոշի շքանշան, Բեռլինի համար՝ Կուտուզովի II աստիճանի շքանշան։ Պատերազմի ընթացքում դիվիզիայի ավելի քան 7 հազար մարտիկներ են պարգևատրվել, նրանցից 9-ը դարձել են Խորհրդային Միության հերոսներ։

Թամանյան 89–րդ հայկական դիվիզիայի հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը Կերչում

Թամանյան 89–րդ հայկական դիվիզիայի հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը Կերչում
Թամանյան 89–րդ հայկական դիվիզիայի հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը Կերչում
Թամանյան 89–րդ հայկական դիվիզիայի հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը Կերչում