ՆԳՆ բարեփոխումների շրջանակում վարորդների համար ներդրվել են բոնուսային բաղադրիչներ, որոնք հնարավորություն են տալիս թվային լուծումների միջոցով օգտվել տույժերը նվազ վճարելու հնարավորությունից։
«Շարունակում է գործել տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների համար սահմանված տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային համակարգի բաղադրիչը։
Համակարգում հոկտեմբերի 6-ի դրությամբ գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 163 320 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 1 205 784 որոշում։ Տուգանքի նվազեցման արդյունքում վճարված գումարը կազմել է շուրջ 4 մլրդ 113 մլն դրամ։
Հարգելի՛ քաղաքացիներ, օգտագործեք թվային լուծումները՝ տուգանքները նվազ վճարելու և ավելորդ միջնորդություններից խուսափելու համար»,-հայտնում են ՆԳՆ-ից։