2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները

Պատվաստումն առաջնահերթ նախատեսված է գրիպի բարդությունների զարգացման բարձր ռիսկ ունեցող խմբերի համար՝

հղիներ,

6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,

65 տարեկան և բարձր տարիքի անձինք,

մինչև 64 տարեկան՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,

բուժաշխատողներ,

փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ,

զինծառայողներ։

Միաժամանակ, սեզոնային գրիպի դեմ կարող են պատվաստվել նաև ռիսկի խմբերում չընդգրկված անձինք։

Գրիպի կանխարգելման արդյունավետ և անվտանգ միջոցը պատվաստումն է։

Պատվաստումն իրականացվում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում` պետության ֆինանսավորմամբ:

Պատվաստվելու համար՝

պարտադիր չէ գրանցված լինել տվյալ պոլիկլինիկայում կամ բժշկի մոտ,

ՀՀ քաղաքացի լինելը պարտադիր չէ։

Պատվաստումներն առավել հասանելի և հարմարավետ դարձնելու նպատակով Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր։

Շարժական կետերը գործում են աշխատանքային օրերին` ժամը 10:00-ից 16:00-ն։

Պատվաստումային շարժական կետերում քաղաքացիները հնարավորություն ունեն պատվաստվելու ոչ միայն սեզոնային գրիպի, այլև այլ վարակիչ հիվանդությունների դեմ։

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը նպաստում է հատկապես ռիսկի խմբերում հիվանդության ծանր ընթացքի, բարդությունների, հոսպիտալացումների կանխարգելմանը։

2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ՝ պատվաստվե՛ք և պաշտպանե՛ք Ձեզ ու Ձեր շրջապատին։

Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են սեզոնային գրիպի դեմ, ԱՀԿ որակավորում ունեցող եռավալենտ պատվաստանյութով։

Leave a Comment