Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան
Հյուր՝ «ԱՐՄԵՆԻԱՆ ՔՈԻՆՍ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյան
Թեման. «ԱՐՄԵՆԻԱՆ ՔՈԻՆՍ» ընկերությունը հիմնադրվել է Հայաստանում 2019 թվականին։ Ընկերությունը սկսել է զբաղվել ինքնաշխատ սարքերի արտադրությամբ, իսկ դրա զարգացմանը զուգահեռ ստեղծել է յուրահատուկ հուշամեդալներ՝ որպես ինքնատիպ ազգային հուշանվերներ։
Այսօր ընկերության տեսականին ներառում է 75 տեսակի արծաթյա և արույրե հուշանվեր-հուշամեդալներ՝ մեր սրբավայրերի, ամրոցների, թանգարանների և մեծանուն հայերի պատկերներով։ Յուրաքանչյուր նմուշ հայկական մշակութային ժառանգության մի մասնիկն է։
Օրվա թեման. 2004թ.-ից ՀՀ-ում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր։ Տոնի նպատակն է արժևորել գրադարանավարի մասնագիտությունն ու դերը կրթական միջավայրի ձևավորման և գիտելիքի տարածման գործում։ Գրադարանը հասարակության հոգևոր և կրթական կյանքի հիմնարար ինստիտուտներից է։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
—Օրվա լրահոս,
—Եղանակի կանխատեսում,
—Քաղաքի խցանումների վիճակ,
—Տարադրամի փոխարժեքներ,
—Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
—Լավագույն երաժշտական ընտրանի,
—Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։