Հոկտեմբերի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ «Պահեստ» խանութի դիմաց, 25-ամյա Արման Ա․-ն իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Գոհար Պ․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, որն էլ արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
