Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է Հայաստանի ու Եվրամիության հարաբերություններին:
«Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով հանուն խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի։
Մենք ճանապարհներ և կամուրջներ ենք կառուցում՝ օգտագործելով փոխկապակցվածությանն ուղղված մեր 200 միլիոն եվրո արժողությամբ փաթեթը։
Ինչպես նաև կամուրջներ ենք ստեղծում մարդկանց միջև՝ խաղաղությանը նպաստող մեր ներդրումների միջոցով։
Առևտրային միջոցառումները նոր հնարավորություններ կբացեն։
Արդյունքում՝ Հայաստանի արտահանման 80%-ը՝ առանց մաքսատուրքի դեպի ԵՄ շուկա։
Ակնկալում ենք, որ վաղը ԵՄ օրենսդիրները վերջնականապես կհաստատեն այդ միջոցառումները՝ ռեկորդային կարճ ժամկետում։
Եվ վերջապես՝ մենք ամրապնդում ենք էներգետիկ անվտանգությունը։
Այսպիսով՝ ԵՄ-ՀՀ գործընկերությունն արագորեն առաջ է ընթանում և ավելի ամուր է, քան երբևէ»։
Հիշեցնենք, որ Նյու Յորքում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
Dear @NikolPashinyan, it is good to see you as always.
We are bringing Armenia closer to the EU, while working on a peaceful and prosperous South Caucasus.
We are building roads and bridges with our €200 million connectivity package.
And bridges between people, with our peace-fostering investments.
Our Autonomous Trade Measures will open new opportunities.
With 80% of Armenia’s exports to the EU market now tariff free.
We expect the final adoption of these measures by EU legislators tomorrow – in record time!
And finally we are strengthening energy security.
So: the 🇪🇺🇦🇲 partnership is moving fast, forward and stronger than ever.
— Ursula von der Leyen (@vonderleyen) September 23, 2026