Կառավարությունը 87 մլն դրամ է հատկացրել Հակակոռուպցիոն կոմիտեի պարգևավճարներին

Կառավարությունը 87 մլն դրամ՝ շուրջ 239,4 հազար դոլար է հատկացրել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար՝ կառույցի կազմավորման հինգերորդ տարեդարձի առթիվ։ Համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 24-ին։

Գումարը հատկացվել է կառավարության պահուստային ֆոնդից՝ պետական բյուջեի վերաբաշխման միջոցով։

Կոմիտեի մշակած նախագծի հիմնավորման համաձայն՝ պարգևատրման նպատակն աշխատակիցների մասնագիտական ներդրումը գնահատելն ու հետագա արդյունավետ աշխատանքը խրախուսելն է։

Ներկայացված հիմնավորման և հավելվածների մեջ պարգևատրվող աշխատակիցների թիվն ու անհատական վճարների չափերը նշված չեն։

Հակակոռուպցիոն կոմիտեն կազմավորվել է 2021 թվականին։

Leave a Comment