Կընդունի՞ արդյոք Ինտերպոլը Ադրբեջանի դիմումը Դադիվանքից մշակութային արժեքները Հայաստան տեղափոխելու փաստի վերաբերյալ

Ինչպես արդեն հաղորդել էինք, Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Ինտերպոլին՝ պահանջելով հետախուզում ու քրեական հետապնդում սկսել Դադիվանք վանական համալիրի տարածքից մշակութային արժեքները Հայաստան տեղափոխելու հետ կապված: Այդ մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել, որն ուսումնասիրել է Արտյոմ Երկանյանը: Ո՞րն է Ինտերպոլ դիմելու նպատակը:

«Հիշեցնեմ՝ Ադրբեջանի «Մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության» պետ Սաբինա Հաջիևան «Ազերի.պրես» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես դիմել են Ինտերպոլին՝ հայերին մեղադրելով Դադիվանք վանական համալիրի տարածքից մշակութային արժեքներ, ինչպես ինքն է որակել՝ «գողանալու» և Հայաստան տեղափոխելու մեջ: Հաջիևան պնդում է, թե Ինտերպոլը ընթացք է տվել այդ հայտին և այդ, ինչպես ինքն է որակել՝ «գողացված» մշակութային արժեքները դասվել են գողացված արվեստի ստեղծագործությունների տեղեկատվական բազայի մեջ»,-ասել է Երկանյանը:

Որքանո՞վ է հավանական, որ Ինտերպոլը ընթացք տա այդ դիմումին: Ինչպե՞ս են Ադրբեջանի իշխանությունները պատկերացնում Դադիվանքի ապագան: Այն գործելո՞ւ է որպես եկեղեցի:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment