Հայ-ռուսական լարված հարաբերությունների թնջուկին վերջին շրջանում ավելացավ ևս մեկ խնդիր։ Խոսքը Գյումրիի 102-րդ ռազմաբազայի մասին է։ Այս կառույցի կենսունակության հարցը նոր չէ, որ քննարկման թեմա է Հայաստանում, բայց նախկինում այն սահմանափակվում էր փորձագիտական բանավեճերով։
Ինչո՞ւ այն ավելի լուրջ կարևորություն ստացավ հենց հիմա, ի՞նչը դրան նպաստեց և ի՞նչ զարգացումներ են հնարավոր։ Այս հարցերին է անդրադարձել «Շանթի» հատուկ ռեպորտաժը։