ՌԴ ԱԳ նախարարությունն Արևմուտքի երկրների մեղադրել է ռուսական կառավարման ներքո գտնվող Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցում «Հայաստանի ղեկավարությանը շանտաժի ենթարկելու մեջ»։
«Հաշվի առնելով, որ նախկինում կոնցեսիայի փոխանցման հարցը չի բարձրացվել, շատ հավանական է, որ Հայաստանի ղեկավարությունը պարզապես շանտաժի է ենթարկվում։ Նրանք պահանջում են վերացնել «ռուսական գործոնը» տրանսպորտի ոլորտում, իսկ դրա դիմաց խոստանում են բազմամիլիոն դոլարանոց ներդրումներ և հասանելիություն այնպիսի նախագծերին, որոնց տնտեսական կենսունակությունը հազիվ նկատելի է։ Սա լիովին համապատասխանում է արևմտյան մայրաքաղաքների անազնիվ ծրագրերին՝ Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելու համար», – չորեքշաբթի հայտարարել է Արտաքին գործերի նախարարությունը։