Փաշինյանի «տրամաբանությամբ» թուրքերը 1920 թվականին ստեղծեցին Հայաստանից դուրս Նախիջևանը. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան գրում է.

 «Ու՞Մ ԵՍ ԽԱԲՈւՄ, ՓԱՇԻՆՅԱՆ

Փաշինյանը, ամբողջ հայ ժողովրդին հիմարի տեղ դնելով, հայտարարում է, որ Ախուրիկ-Երասխ երկաթուղային հատվածի զարգացման համար ներդրողներ ներգրավելու և մրցակից ստեղծվելիք Կարս-Նախիջևան երկաթուղու հետ մրցակցության մեջ հաղթելու համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը երկաթուղու կոնցեսիոն կառավարումը վաճառի որևէ երրորդ երկրի, որը զերծ է միջազգային` իմա, արևմտյան պատժամիջոցներից:

Մարդ ինչքան հիմար կամ ստախոս ցինիկ պետք է լինի (թե տվյալ դեպքում որն է, ինքներդ որոշեք), որ պնդի, թե Թուրքիան ու Ադրբեջանը թույլ կտան, որ ԹՐԻՓՓ-Զանգեզուրյան միջանցքով նախատեսվող ուղևորների և բեռնափոխադրումների շրջանառությունը անցնի Ախուրիկ-Երասխ, և ոչ թե Կարս-Նախիջևան երկաթուղով:

Փաշինյանի «տրամաբանությամբ» թուրքերը 1920 թվականին ստեղծեցին Հայաստանից դուրս Նախիջևանը, իսկ 1932 թվականին փոխանակեցին Իրանի հետ տարածքները, իսկ Ադրբեջանը պարտադրեց ԹՐԻՓՓ Զանգեզուրյան միջանցքը, որ հիմա Թուրքիան ու Ադրբեջանը հաղորդակցվեն Ախուրիկ-Երասխ երկաթուղով Հայաստանի տարածքո՞վ:

Ակնհայտ է մի բան. կոնցեսիայի վերավաճառքի պահանջը ոչ մի կապ չունի մեր երկաթուղային համակարգի զարգացման նպատակի հետ, այլ միայն ուղղված է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման էսկալացիայի»:

Leave a Comment