Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում «Էբոլայի» բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 1400-ը, հայտնել է երկրի կապի նախարարությունը։
«Գրանցվել է 3200 հաստատված դեպք, 773 հիվանդ գտնվում է մեկուսացման մեջ կամ հոսպիտալացված է, 571-ը ապաքինվել է, իսկ 1405-ը՝ մահացել։ Մահացության մակարդակը կազմում է 43.9%», – ասվում է նախարարության սոցիալական ցանցերի էջում տարածված հայտարարության մեջ։
Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում «Էբոլայի» բռնկման պատճառով հայտարարեց արտակարգ դրություն, որը վտանգ է ներկայացնում այլ երկրների համար։ ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր։