Հերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներ


Միջազգային


Չիկագոյի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն վեց մարդ:

Այս մասին հաղորդում է ABC-ն՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

«Վիրավորվել է առնվազն վեց մարդ, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Զինված անձը կրակ է բացել Չիկագոյի հյուսիս-արևմտյան կողմի թաղամասերից մեկում դրսում հավաքված ամբոխի վրա», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դեպքը տեղի է ունեցել Համբոլդտ այգու տարածքում։ Անհայտ զինված անձը կրակ է բացել և փախել։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:


Leave a Comment