Shein-ի վաճառքները դանդաղել են․ ինչո՞ւ

Shein-ի վաճառքները դանդաղել են․ ինչո՞ւ

Նորաձևության ոլորտի խոշոր ընկերությունը՝ Shein-ը, 2026 թվականի առաջին եռամսյակում գրանցել է 99 միլիոն դոլարի վնաս։ Ընկերության վաճառքների աճը դանդաղել է ԱՄՆ-ում փոքրածավալ առաքումների համար նախատեսված մաքսային արտոնության վերացման հետևանքով։ Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում Shein-ն ունեցել էր 395 միլիոն դոլարի զուտ շահույթ։

Ընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ-ում բարձրացած մաքսատուրքերի և հարկերի պատճառով կարող է բարձրացնել ապրանքների գները՝ ծախսերի մի մասը փոխհատուցելու համար։ Shein-ը նաև նշել է, որ Իրանի պատերազմի հետևանքներն ազդել են պահանջարկի վրա, մեծացրել ծախսերը և որոշ երկրներում առաջացրել առաքումների ուշացումներ։ Չնայած վնասներին՝ ընկերության հաճախորդների թիվը շարունակել է աճել։

Մինչև 2026 թվականի մարտի վերջը Shein-ն ունեցել է 281 միլիոն ակտիվ հաճախորդ, որոնք կատարել են ավելի քան 1 միլիարդ պատվեր։ Ընկերությունը պատրաստվում է Հոնկոնգի ֆոնդային բորսայում բաժնետոմսերի տեղաբաշխմանը։ Ավելի վաղ Shein-ը փորձել էր ցուցակվել Նյու Յորքի և Լոնդոնի բորսաներում, սակայն այդ ծրագրերը չէին իրականացվել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment