Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լուրջ լարվածություն է առաջացրել Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերություններում: Երուսաղեմյան մամուլը գրում է, որ Բաքուն՝ ի պատասխան կարող է կոշտ քայլեր ձեռնարկել: Տպավորություն կա, որ Բաքվի արձագանքը շատ ավելի բացասական էր, քան Անկարայինը. թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այդպես էլ կա. դե թուրք-իսրայելական հարաբերություններում արդյունքում քիչ բան կարող էր փոխվել այն պարզ պատճառով, որ այդ հարաբերությունները պարզապես գոյություն չունեն: Բոլորովին այլ իրավիճակ է Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերություններում, դրանք ունեն ռազմավարական նշանակություն և հիմա կա իրական սպառնալիք, որ ռազմավարական այդ հարաբերությունները եթե չտապալվեն, ապա լրջագույն խնդիրներ կառաջանան: Իսրայելական պարբերականներից մեկը գրում է, որ սպասվող խորը ճգնաժամը կարող է լինել շատ ավելի լուրջ, քան կարող է թվալ առաջին հերթին: Ըստ պարբերականի՝ Բաքվում բոլոր հիմքերը ունեին՝ կարծելու, որ Իսրայելի ղեկավարությունն այս հարցում հարգանք կցուցաբերի իրենց հանդեպ և հաշվի կառնվի իրենց մոտեցումները, բայց չնայած դրան, Բենիամին Նեթանյահուն, ըստ էության, արհամարեց Բաքվի տեսակետը և որևէ կոռեկտություն չցուցաբերեց Ադրբեջանի համար այնպիսի զգայուն թեմայի նկատմամբ, ինչպիսին են հայ-ադրբեջանական հարաբերությունները»,-ասել է Երկանյանը:
Արդյո՞ք Բաքուն ձեռնարկում է ինչ-որ քայլեր Քնեսեթի կողմից կառավարության նախաձեռնության հավանությունը տապալելու նպատակով: Ե՞րբ է Քնեսեթը քվեարկելու Ցեղասպանությունը ճանաչելու հարցը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: