
ՌԴ կառավարությունն արգելք է սահմանել դիզելային վառելիքի արտահանման նկատմամբ: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ կառավարության անդամների հետ նախագահի խորհրդակցության ժամանակ:
Նրա խոսքով՝ վառելիքի ներքին շուկայում իրավիճակը դարձյալ բարդ է։ Շարժիչային վառելիքի պահանջարկն աճել է մոտ մեկ երրորդով, ուստի իշխանությունները շարունակում են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ շուկան հագեցնելու համար:
Նովակը հայտնել է, որ հուլիսին Ռուսաստանը կսկսի ներկրված նավթամթերքի մատակարարումը։
Ավելի վաղ իշխանություններն արդեն սահմանափակել էին բենզինի արտահանումը և խստացրել ներքին շուկա մատակարարումների նկատմամբ վերահսկողությունը: