Դա առնվազն չի նպաստում խաղաղությանը. Միրզոյանը «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-կոնգրեսի մասին

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր անդրադարձել է Նախիջևանում կազմակերպվելիք «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-կոնգրեսին։

«Մենք քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը և դրա հովանավորումը կամ աջակցությունը Ադրբեջանի պետական կառույցների կողմից չի տեղավորվում խաղաղության, բարիդրացիության, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության ճանաչման այդ մեծ խոսույթի և գործընթացի շրջանակում, որը մենք Ադրբեջանի մեր գործընկերների հետ նախաձեռնել ենք։

Քանի անգամ հրապարակավ մեր հանձնառությունները վերահաստատել ենք, ստորագրված թղթեր ունենք և դեռ կունենանք։ Այո, այս հարցում մենք չունենք համաձայնություն»,- նշել է նա։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, միջոցառումն անցկացվելու է հունիսի 18-19-ը Օրդուբադում՝ Նախիջևանում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչության, գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի պետհամալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի համատեղ կազմակերպմամբ:

Leave a Comment