Ֆորումում քննարկվել են մեղվաբուծության ոլորտի զարգացման հեռանկարները

Ֆորումում քննարկվել են մեղվաբուծության ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ից 21-ը անց է կացվել «Մեղվաբուծության համահայկական չորրորդ ֆորումը»։ Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի համատեղ ջանքերով։

Ֆորումի ընթացքում ելույթներ են հնչել Հայաստանում մեղվաբուծության ոլորտի զարգացման հեռանկարների, ոլորտում իրականացվող պետական քաղաքականության և աջակցության գործիքակազմի, մեղվաբուծության ոլորտում ներդրումային և բիզնես հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև երիտասարդների ներգրավվածության խթանման կարևորության վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև այգեգործության և մեղվաբուծության փոխկապակցվածության ամրապնդման, ոլորտում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավոր ուղիների, մեղուների մակաբուծային հիվանդությունների հետազոտության և վերահսկման նորագույն մեթոդների կիրառման, ինչպես նաև ոլորտի կայուն զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցերի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment