Մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Հիշեցնենք՝ այս մասին հայտարարել էր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ի՞նչ է նշանակում Օվերչուկի այս հայտարարությունը, ինչո՞ւ է այն արվում հենց հիմա, երբ Հայաստանում նախընտրական շրջան է, և արդյո՞ք Աստանայում Հայաստանի մասով որևէ որոշում ընդունելու իրավական հիմքեր կան։
Շանթի թղթակցի հետ զրույցում այս հարցերին է պատասխանել քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։