Թափանցիկություն, հաշվետվողականություն, արագագործություն․ գործարկվել է ՆԳՆ ոստիկանության նոր կայքը

ՆԳՆ ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, գործարկվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը՝ https://police.mia.gov.am -ը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից:

Կայքի ստեղծման հիմքում հաշվետվողականության և թափանցիկության ապահովումն է ու հանրության հետ արդյունավետ հետադարձ կապի ստեղծումը։

Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է ամպային տիրույթում, արագագործ է և ծավալուն։

Կայքում գործում է նաև ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։

Տեխնիկական լուծումների արդյունքում կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։

https://police.mia.gov.am -ն իր պարզությամբ և արագությամբ համահունչ է ՆԳՆ ոստիկանության օպերատիվ գործառույթներին։

Leave a Comment