Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 2196-ի

Վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի հարավային շրջաններում Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 29 լիբանանցի, ևս 124-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 2196-ի, իսկ վիրավորների թիվը՝ 7185-ի», – ասվում է նախարարության կողմից Լիբանանում տարածված հայտարարության մեջ։ «Օդային հարվածների զոհերի թվում են 172 երեխա և 260 կին»։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում մահացությունների ամենամեծ թիվը՝ ինը մարդ, գրանցվել է Տյուրոսի սահմանային շրջանի Աշ-Շեհաբիյա գյուղում։

Leave a Comment