Զորի Բալայանի հոգեհանգիստն ընթանում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում – Live News

Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ընթանում է գրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ Զորի Բալայանի Զորի հոգեհանգստի արարողությունը։

Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 8–ին, ժամը 13:00-ին նույն վայրից։

News.am-ի ուղիղ միացումը։

Գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, բժիշկ, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ Զորի Բալայանը մահացել է 91 տարեկանում, ապրիլի 5-ին։

Զորի Բալայանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում։ 1963 թվականին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։

1963-1973 թվականներին Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ։

Եղել է 1988 թվականին ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։  

ՀԽՍՀ Պետական, ԽՍՀՄ լրագրողների միության Ն. Օստրովսկու անվան համամիութենական գրական մրցանակների դափնեկիր է։ 2006 թվականին Զորի Բալայանն արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման։ 

Leave a Comment