Զորիի համար դավաճանությունից ավելի ծանր բան չէր կարող լինել, նա դա տեսավ, սակայն չկարողացավ կանխել․ «Լազարևյան ակումբ»

Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբը» խորին ցավակցություն է հայտնել «Լազարևյան ակումբի» խորհրդի անդամ Զորի Բալայանի մահվան կապակցությամբ։ Ներկայացնում ենք ուղերձը ստորև․ Մենք ծանր կորուստ ենք կրել։ Մեզնից հեռացավ ավագ ընկերը, Հայաստանի և Արցախի լավագույն զավակներից մեկը, Ղարաբաղյան շարժման ձայնը, Ռուսաստանի անկեղծ բարեկամը, ճանապարհորդն ու գրողը, ով կանգնած էր Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» ստեղծման ակունքներում։ Զորի Հայկովիչը … Read more

Զորի Բալայանի հոգեհանգիստն ընթանում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում – Live News

Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ընթանում է գրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ Զորի Բալայանի Զորի հոգեհանգստի արարողությունը։ Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 8–ին, ժամը 13:00-ին նույն վայրից։ News.am-ի ուղիղ միացումը։ Գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, բժիշկ, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ Զորի Բալայանը մահացել է 91 տարեկանում, ապրիլի 5-ին։ Զորի Բալայանը … Read more

Զորի Բալայանի հոգեհանգստը կկայանա վաղը՝ ժամը 17:30-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

Սիրելի հայրենակիցներ տեղեկացնեմ,որ հայրիկիս` Զորի Հայկի Բալայանի հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ 07.04.2026թ., ժամը 17:30-ին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)։ Այս մասին գրել է Զորի Բալայանի որդին՝ Հայկ Բալայանը։ Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ ժամը 13:00-ին նույն վայրից։ Շնորհակալ եմ բոլորիցդ այս դժվար պահին ձեր աջակցութան, աղոթքների և կարեկցանքի համար։

Գրող, հասարակական գործիչ, Արցախի հերոս․ Զորի Բալայան

05 Ապրիլի 2026, 22:00 Զորի Հայկի Բալայանը (1935–2026 թթ.) խորհրդային և հայ գրող, բժիշկ, լրագրող և հասարակական գործիչ էր, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ։ Ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին Ստեփանակերտում, 1963 թվականին ավարտել է Ռյազանի բժշկական ինստիտուտը։ Աշխատել է որպես բժիշկ Կամչատկայում՝ համատեղելով բժշկությունը գրական գործունեության հետ։ Հատկապես հայտնի է դարձել «Օջախ» (1981 թ.) … Read more

Զորի Բալայանի անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության հետ. Քոչարյան

Խորը վշտով տեղեկացա անվանի գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանի մահվան մասին։ Այս մասին գրել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Նրա անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության հետ։ Նա Արցախյան շարժման առաջամարտիկներից ու գաղափարախոսներից էր, և դա արտացոլված է նաև իր թողած հարուստ գրական ժառանգության մեջ։ Իմ անկեղծ ցավակցությունն … Read more

Մահացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը

Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից, գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ Զորի Բալայանը: «Հոգիդ թող արծվի պես ազատ և խաղաղ ճախրի երկնքով»,-գրել է նրա որդին՝ Հայկ Բալայանը։ Զորի Բալայանն 91 տարեկան էր։