Իրաքյան նավթ տեղափոխող տանկեր է անցել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնել է «Al Mayadeen» հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ նավը նկատվել է կիրակի օրը Իրանի ափերի մոտ։
Շաբաթ օրը Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը ընդգծել է, որ Իրաքն ամբողջությամբ ազատված է Հորմուզի նեղուցով անցման սահմանափակումներից։