Քաթարում մնացած սպորտային մարմանամարզության տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտնում է, որ Քաթարում մնացած Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան:

«Հարգելի՛ներս՝ տեղեկացնում ենք, որ այսօր սպորտային մարմանամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան:

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը և Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին վերադարձի գործընթացում ցուցաբերած հսկայական աջակցության համար։

Շնորհակալություն ենք հայտնում նաև Կատարի մարմնամարզության ֆեդերացիայի գործընկերներին, Կատարում գտնվելու ողջ ընթացքում թիմին ցուցաբերած աջակցության համար»,- ասված է հայտարարության մեջ։

Leave a Comment