«Արաբկիր» ԲԿ-ն մանրամասնել է հայտնել ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի վիճակի մասին

Մարտի 16-ին Արարատի մարզում ծեծի ենթարկված 1 տարեկան 2 ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, Armenia Today-ը տեղեկացել է «Արաբկիր» բժշկական համալիրից։

Բժշկական համալիրից հայտնել են, որ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը News.am-ին մեկնաբանել է դեպքը ու հաստատել ԶԼՄ-ների լուրերը, որ երեխային ծեծի ենթարկելու մեջ կասկածվողը նրա խորթ մայրն է։

Սարգսյանի փոխանցմամբ՝ օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքը ոչ թե պատահական, այլ դիտավորյալ արարքի հետևանք է։

Տղա երեխան Արարատի մարզից «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ էր տեղափոխվել մարտի 16-ին։ Իրավապահներն Armenia Today-ին հայտնել էին 1 տարեկան երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին։ Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել։

Leave a Comment