Իսրայելը պնդմամբ՝ սպանվել են Իրանի ԱԱԽ քարտուղարը և «Բասիջ»-ի հրամանատարը – Live News

Իսրայելական ռեսուրսները՝ հղում անելով ՑԱԽԱԼ-ին, հայտնում են, որ սպանվել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին։ Իրանական կողմն այս պահին չի մեկնաբանել այս լուրը։

ՑԱԽԱԼ-ը հայտնում է նաև «Բասիջ»-ի (մտնում է ԻՀՊԿ-ի կազմի մեջ) հրամանատար Գոլամռեզա Սուլեյմանիի մահվան մասին։

Նա զոհվել է Թեհրանին Իսրայելի ռազմաօդային ուժերի գիշերը հասցրած նպատակային հարվածի հետևանքով, պնդում է Իսրայելի պաշտպանության բանակը:

Սուլեյմանին իրանական զինված ուժերում խորհրդանշական կերպար է։ Նա իրանա-իրաքյան պատերազմի մասնակից է, նախկինում ղեկավարել է ԻՀՊԿ Սպահանի գավառական կորպուսն ու դիվիզիաները։

Իսրայելը գիշերը օդային հարված է հասցրել Իրանի տարածքին՝ թիրախավորելով Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին։ 

Իսրայելական աղբյուրները հայտնել են, որ մեկ այլ հարվածով թիրախավորվել են «Պաղեստինի իսլամական ջիհադ» խմբավորման ղեկավարներից Աքրամ ալ Աջուրին և խմբավորման այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Leave a Comment