
Հայաստանի մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 2-րդ տեղը։
Հայ ըմբիշները մրցաշարում նվաճել են ընդհանուր չորս մեդալ՝
- 2 ոսկե,
- 1 արծաթե,
- 1 բրոնզե։
Թիմային երկրորդ տեղի մրցանակը ստացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։