Դուբայի միջազգային օդանավակայանում թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են այն բանից հետո, երբ մոտակայքում գտնվող վառելիքի բաքը վնասվել է անօդաչու թռչող սարքի կողմից, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ԱՄԷ կառավարությանը:
Հաղորդագրության համաձայն՝ Դուբայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին՝ «որպես նախազգուշական միջոց բոլոր ուղևորների և անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար»:
Ուղևորներին խորհուրդ է տրվում կապվել իրենց ավիաընկերությունների հետ՝ իրենց թռիչքի մասին տեղեկություններ ստանալու համար:
Դուբայի կառավարության մամուլի ծառայությունն այսօր առավոտյան հայտնել է, որ վառելիքի բաքը բռնկվել է Էմիրության միջազգային օդանավակայանի մոտակայքում՝ «անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպից» հետո:
Ավելի ուշ հրդեհը «հաջողությամբ տեղայնացվել է»:
