
Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վառելիքի բաքերից մեկը վնասվել է, հրդեհ է բռնկվել։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան, նշել է Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը։
Բռնկված հրդեհի պատճառով որոշ չվերթներ Դուբայի միջազգային օդանավակայանից վերահասցեագրվել են դեպի Դուբայի հարավում գտնվող Ալ Մաքթում օդանավակայան: