Բանակը մեզ համար անվտանգության ոչ թե գործիք է, այլ անվտանգության ռեզերվ, երբ հանկարծ որևէ պայմաններում խաղաղության առաջնային գործիքները չաշխատեն․ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ ասուլիսում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ այսօր Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցություն ունի ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք երկրների հետ, որ նախկինում երբեք չէր ունեցել։
«Բանակի զարգացումը շատ կարևոր է յուրաքանչյուր ինքնիշխան երկրի համար։ Բայց անվտանգության մեր ընկալումները ժամանակի հետ փոխվում են՝ ավելի շատ ռազմականից դառնալով քաղաքական ու դիվանագիտական»,- ասել է նա։