Թեհրանում զգուշացրել են ծծմբաթթվային հնարավոր տեղումների մասին

Իրանի Կարմիր մահիկ մարդասիրական ընկերությունը Թեհրանի բանկիչներին զգուշացրել է՝ ծծմաթթթվային անձրևներ տեղալու հավանականության մասին․ գրում է ռուսական РИА Новости-ն։

«Նավթի պահեստների պայթյունից մթնոլորտ է արտանետվել մեծ քանակությամբ թունավոր նյութեր՝ ածխաջրածնային միացություններ, ծծմբի և ազոտի օքսիդներ։ Եթե այս ընթացքում անձրև գա, այն կարող է լինել բավական վտանգավոր, քանի որ, ըստ երևույթին, կունենա ծծմբաթթվային հատկություններ»,- տեղեկացրել են ընկերությունից։

Իրանի արտաքին գործերի նախարարը ևս անդրադարձել է նավթի պահեստներին հարվածելուն ու նշել․ «Այն հավասարազոր է քիմիական պատերազմի»։

Իրանական աղբյուրները գրում են, որ նավթի պահեստները թիրախավորելուց հետո Թեհրանի երկինքը պատվել է գորշ քուլաներով, իսկ մարդիկ սոցցանցերում հրապարակում են լուսանկարներ սև բծերով պատված ավտոմեքենաներից։

Նշենք, որ Թեհրանի նավթամթերքի պահեստները թիրախավորվել էին մարտի 8-ի գիշերը։

 

 

Leave a Comment