Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում լինելուց

Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը Արաբական Միացյալ Էմիրություններից բացի այլ երկրներ մեկնելու վերաբերյալ նախազգուշացում է տարածել, հայտնում է Ynet լրատվականը։

Մասնավորապես, Խորհուրդը հորդորել է խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան ճամփորդելուց։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Leave a Comment