Կապ է հաստատել ՀՀ 4 քաղաքացի․ ԱԳՆ-ն՝ Դուբայ-Երևան թռիչքի մասին

Կապ է հաստատել ՀՀ 4 քաղաքացի․ ԱԳՆ-ն՝ Դուբայ-Երևան թռիչքի մասին

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ռմբակոծությունների հետևանքով հետաձգված «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքի մասին:

«Այս պահին Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ կապ է հաստատել թռիչքի համար գրանցված ՀՀ 4 քաղաքացի (Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կոնտակտային տվյալ. +971585670993)
ԱԳՆ կապի մեջ է ավիաընկերության ներկայացուցիչների հետ. այս պահին նախատեսվում է, որ թռիչքը կիրականացվի տեղի ժամանակով 15:00-ին: Խնդրում ենք հետևել ավիաընկերության կողմից թարմացվող տեղեկություններին:

Հիշեցնում ենք նաև, որ մարտի 8-ին ժամը 21:30-ին նախատեսվում է Մասկատ-Երևան թռիչք, որի համար ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվում է ԱՄԷ-ից Օմանի օդանավակայան անվճար տեղափոխում»,- ասվում է հաղորդագրությունում

Գնահատեք հոդվածը

Leave a Comment