ՆԳՆ քրեական ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ Արաբկիր վնասազերծվել է հանցագործությունը կատարողը (տեսանյութ)

Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ՆԳՆ քրեական ոստիկանները ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, վնասազերծել են հանցագործությունը կատարողին։ Վերջինս ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը:

Ավելի վաղ, տեղեկություն էր տարածվել, որ այսօր՝ մարտի 6-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։ Տեղում պարզվել է, որ նշված տեղեկությունը հավաստի է և նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։

Պարզվել է, որ մեկ հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այս պահին քրեական ոստիկանները ու քննիչները պարզում են՝ արդյոք այլ վիրավորներ կան, թե ոչ, ինչպես նաև դեպքի հանգամանքներն ու վիրավորի ինքնությունը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցները տեղի են ունեցել ոչ միայն Վիկտոր Համբարձումյան 1 հասցեի, այլ նաև Բաղրամյան 68 շենքում գործող «Վիվառո»-ի դիմաց։ Վիրավորն էլ Երևանի բնակիչ 26-ամյա Կարեն Գասոյանն է։

Leave a Comment