Հայաստանի որևէ պաշտոնյա չի այցելել Իրանի դեսպանատուն, գրառում չի արել սգո մատյանում․ ինչո՞ւ

Հակոբ Բադալյանը գրում է․

«Հայաստանի որեւէ պաշտոնյա, թե գործադիր, թե օրենսդիր իշխանության մակարդակով, չի այցելել Իրանի դեսպանատուն ու գրառում չի արել մարտի 4-ին եւ 5-ին բացված սգո մատյանում:

Այստեղ թերեւս ամեն ինչ պարզ է՝ «ինքնիշխանության գագաթնակետ»:

Ինձ հետաքրքիր է այլ հարց, թե այդ երկու օրերին արդյո՞ք խորհրդարանական ընդդիմադիր ֆրակցիաների, եւ ընդհանրապես՝ ընտրական մեծ հավակնություն ունեցող այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ այցելել են ու գրառում արել սգո մատյանում:

Լրահոսում ինքս տեսել եմ Գագիկ Ծառուկյանի այցը, ինչպես նաեւ Ապրելու երկիր կուսակցության ղեկավարների այցը Իրանի դեսպանատուն: Բացարձակկապես չեմ կարող ասել, որ այլ այցեր չեն եղել: Ինքս չեմ տեսել, բայց դա չի նշանակում, որ չեն եղել: 

Հետեւաբար անում եմ հարցադրումը՝ արդյո՞ք եղել է այլ քաղաքական ուժերի առաջատար գործիչների այց: Եթե  չի եղել, ապա ինչու՞»:

Leave a Comment