Անհայտ կորած 195 անձ կա. Գալյան

Անհայտ կորած 195 անձ կա. Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհայտ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ:

Անդրադառնալով նույնականացված դիակներին, նա ասել է, որ 75-80-ի դեպքում է, որ ընտանիքի անդամները նույնականացման արդյունքները չեն ընդունել:

«Պետք է նշեմ, որ կրկնակի փորձաքննություններ են իրականացվել, ընդ որում՝ հատուկ փորձագիտական գիտելիքներով օժտված անձանց կողմից և հատուկ միջոցներով, այսինքն՝ փորձագետներն ամեն դեպքում վստահեցնում են, որ նույնականացումը ճիշտ է իրականացվել»,- ասել է նա:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment