
Իրանի թուլացումը կամ, Աստված չանի, պարտությունը վնաս է հասցնելու նաև Հայաստանին։ Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նրա խոսքով՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պատմության ընթացքում Հայաստանի նկատմամբ առկա որոշների նկրտումները մոխիրների տակ թաքնված կրակի նման է, այսինքն՝ կիսամարված է, բայց՝ առկա։
«Մեր սրտի ցանկությունն է, որ Հայաստանը լինի ուժեղ պետություն»,- նշեց նա։