Ավստրիայում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովում Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ելույթը շարունակում է մնալ քննարկումների թեմա։ Նա կարծիք էր հայտնել, որ Մայր աթոռի գերագույն հոգևոր խոհուրդը հեղինակազրկվել է։
Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի խոսքով՝ պատրիարքն անկողմնակալ հայացքով արձանագրում է եկեղեցում առկա խնդիրները.
«Պատրիարքի հենց այն խոսքը, որ գերագույն հոգևոր խորհուրդն այլևս սպառել է իրեն, որովհետև հապճեպ և ջղագրգիռ հայտարարություններ է անում, սթափեցնող է, քանի որ Սահակ պատրիարքը եկեղեցու ամենակարևոր նվիրապետական աթոռներից մեկի պատրիարքն է»,-ասել է Տեր Բարդուղիմեոսը:
Աստվածաբան Նիկողոս Հովհաննիսյանը, սակայն, նշում է՝ հոգևորականների կարգալուծության հարցերը որոշողը Պոլսո պատրիարքը և պատրիարքությունը չեն։ Նրա խոսքով, դա գերագույն հոգևոր խորհրդի և, ընդհանրապես, վեհափառի որոշելիքն են, որովհետև հենց կաթողիկոսն է հոգևորականին օծման առաջարկում կամ օծում։
Մանրամասնները՝ տեսանյութում։
