Աջափնյակում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի. ԱՆ

Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:
Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: 1 քաղաքացի մահացել է:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Տուժածների առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել, կան տուժածներ:

Leave a Comment